Մադրիդի կենտրոնում նոր կառուցվող շենք է փլուզվել. կան զnhեր (տեսանյութ)
Մադրիդի կենտրոնում կառուցվող շենքի փլուզման հետևանքով զոհվել է չորս մարդ:
El Pais-ի տվյալներով՝ փլուզման պատճառը դեռևս անհայտ է, զոհերի թվում են երեք տղամարդ և մեկ կին։
Շենքի վրա աշխատող բանվորները ոստիկանությանը հայտնել են, որ շենքի ճարտարապետը՝ 30-ամյա մի կին, չորս անհետ կորածների թվում է։ Աշխատողների խոսքով՝ փլուզման պահին նա գտնվել է առաջին հարկում, որտեղ գտնվում էին գրասենյակները։
Մադրիդի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Տեսանյոթը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:










