Թող գալիք տարին դառնա համախմբման, դիմակայության, վերադարձի հավատն ամրապնդելու տարի, Արցախը մեզ սպասում է․ Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)

21:17 • 31.12.25

Որևէ ուժ երբեք չի կարող խլել Արցախ վերադարձի մեր իրավունքը։ Քանի դեռ վերադարձի պահանջը կենդանի է մեր գիտակցության և համազգային օրակարգում, այն կմնա մեր պայքարի առանցքը։ Այս մասին ասված է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի ամանորյա ուղերձում

«Բաքվում պահվող անձանց ազատ արձակումը միջազգային իրավունքի անբեկանելի պահանջ է և համազգային օրակարգի առաջնային խնդիրներից մեկը։

Թող գալիք տարին դառնա համախմբման, դիմակայության, վերադարձի հավատն ամրապնդելու տարի, Արցախը մեզ սպասում է»։