Ես Մայր Աթոռի ներկայացուցիչն եմ և լիազորված ձեզ արգելելու մտնել խորան և ավանդատուն. Արա Զոհրաբյանը՝ կարգալույծ Արամայիս Թախմազյանին (տեսանյութ)
Ես Մայր Աթոռի ներկայացուցիչն եմ և լիազորված ձեզ արգելելու մտնել խորան և ավանդատուն, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը կարգալույծ Արամայիս Թախմազյանին՝ թույլ չտալով նրան ծես իրականացնել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
«Չկա որևէ կանոն, որ ինձ արգելի մտնել ավանդատուն», - ասել է Արամայիս Թախմազյանը՝ նշելով, որ նա եկել է ընդամենը վերցնել իր եկեղեցական զգեստը: Նա հավելել է, որ ինքը և իր աջակիցները չեն ընդունում Վեհափառի՝ իր կարգալույծ նշանակելու որոշումը:
Տեսանյութն՝ այստեղ:










