Թեև վիրահատությունից հետո Սրբազանը լավ է, սակայն դեռ որոշ ժամանակ կպահանջի, որպեսզի նա կազդուրվի և վերադառնա շարք. Տիգրան Աբրահամյանը հիվանդանոցում այցելել է Միքայել Սրբազանին

19:48 • 04.01.26

Հիվանդանոցում այցելեցի Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին, ֆեյսբուքյան էջում գրել է  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։  

«Թեև վիրահատությունից հետո Սրբազանը լավ է, սակայն դեռ որոշ ժամանակ կպահանջի, որպեսզի նա կազդուրվի և վերադառնա շարք:

Ամոթի զգացումը վաղուց կորցրած ու երկրի շահերը սակարգման հանած իշխանությունն այս օրերին էլ շարունակում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները` պատարագների խոչընդոտումից մինչև կարգի խախտումներ:

Իսկ 4 բարձրաստիճան հոգևորական ապօրինաբար մինչև հիմա շարունակում են մնալ ճաղերի հետևում»: