Թեհրանում բողոքի մասնակիցները շարժվում են դեպի խորհրդարան

16:53 • 06.01.26

Թեհրանում լարվածությունն աճում է, ցուցարարները շարժվում են դեպի խորհրդարան, հաղորդել են իրանական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարներին հաջողվել է հեռացնել Խորամաբադ քաղաքի անվտանգության ուժերին և վերահսկողություն հաստատել կառավարական մարմինների նկատմամբ։

«HRANA» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Իրանում ձերբակալվել է առնվազն 1,203 քաղաքացի և զոհվել՝ առնվազն 29 ցուցարար:

Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունների դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 9-րդ օրը։