Հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու․ Փաշինյանն այժմ առաջատար է հարցումներով, մենք աջակցում ենք նրա կառուցողական դերին այս գործընթացում․ Ֆիդան

19:08 • 15.01.26

Մենք աջակցում ենք Փաշինյանի կառուցողական դերին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Դուք գիտեք, որ հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր փուլ կլինի։ Բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հարցումներով։ Մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերին այս գործընթացում։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»,-ասել է նա։

Հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու․ Փաշինյանն այժմ առաջատար է հարցումներով, մենք աջակցում ենք նրա կառուցողական դերին այս գործընթացում․ Ֆիդան