Երգչուհի Բիլլի Այլիշը «Գրեմմի» մրցանակաբաշխությանը ներկայացել էր մատանին մատնեմատին
Երգչուհի Բիլլի Այլիշը «Գրեմմի» մրցանակաբաշխությանը ներկայացել էր մատանին մատնեմատին: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը, փոխանցում է gazeta.ru-ն:
Բիլլի Այլիշը ներկա է գտնվել «Գրեմմի» մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունեցել փետրվարի 1-ին Լոս Անջելեսում: Կարմիր գորգի վրա երգչուհին մատնեմատին ցուցադրել է թանկարժեք քարերով զարդարված մատանին: Համացանցում լուրեր են տարածվել, որ փոփ երգչուհին ամուսնանում է ընկերոջ հետ։ Սակայն հայտնի անձն ինքը դեռ չի մեկնաբանել երկրպագուների ենթադրությունը։
Բիլլի Այլիշի և Նեթ Ուոլֆի միջև սիրավեպի մասին լուրերը տարածվեցին մարտի վերջին։ Երգչուհին թողարկեց իր «Chihiro» երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է նաև դերասանը։
Այնուհետև հայտնիներին պարբերաբար տեսել են միասին, իսկ հետո երկրպագուները լուսանկարել են արտիստներին մրցանակաբաշխությունից միասին դուրս գալիս:










