Եկեղեցին ունի բոլոր հնարավորությունները՝ ներքին կանոնակարգով կարգի բերելու այն մարդկանց, ովքեր խախտում են օրենքները. Սերժ Սարգսյան

17:47 • 03.02.26

Եկեղեցին, կարծում եմ, ունի բոլոր հնարավորությունները իր կարծիքը ասելու ու տարածելու, բացի դրանից՝ ունի բոլոր հնարավորությունները՝ ներքին կանոնակարգով կարգի բերելու այն մարդկանց, ովքեր եկեղեցու սպասավորների մեծամասնության կարծիքով խախտում են օրենքները:

Այս մասին դատարանի բակում լրագրողներին է ասել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք մնում ենք խոնարհ մեր եկեղեցու հանդեպ, և ամեն կերպ մնալու ենք հավատարիմ մեր գաղափարներին»,- նշել է նա: