ՔՊ-ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում. «Հրապարակ»

09:25 • 07.02.26

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխող թիմում, նախընտրական ցուցակի ձեւավորման գործընթացին զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տանում նաեւ նախընտրական կարգախոս, երգ, սիմվոլիկաներ ընտրելու ուղղություններով։ Այս հարցերով խումբ է աշխատում՝ Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Կարծես վերջնական եզրահանգման են եկել, որ նախընտրական երգը լինելու է Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգը, որը «Վարչաբենդի» հիմնն է նաեւ դարձել, իսկ քարոզչական սիմվոլիկան, ինչպես նախապես գրել էինք, լինելու է Փաշինյանի՝ մատներով սրտիկը: Փոխարենը կարգախոսի հարցում դեռ վերջնական որոշման չեն եկել, բայց այն լինելու է խաղաղության վերաբերյալ` «խաղաղություն» բառի կիրառմամբ»:

Մանրամասները՝ այստեղ:

ՔՊ-ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում. «Հրապարակ»