20% էժան դեղորայք՝ բոլորի համար. «Մեր ձևով» շարժման անդամ (տեսանյութ)
20% էժան դեղորայք` բոլորի համար. Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական քայլերից երրորդը նվիրված է հենց դեղորայքին: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Անդրանիկ Գևորգյանը:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր հարևան երկրներում դեղորայքն ավելի էժան է, և մեր հայրենակիցներից շատերը մեկնում են Վրաստան, ձեռք են բերում էժան դեղորայք ու վերադառնում:
Ի՞նչու սա չպետք է ունենանք մեր երկրում. այդ է պատճառը, որ այս դրույթը տեղ է գտել մեր 5 տնտեսական քայլերի ծրագրում: Մենք պետք է թոթափենք թոշակառուների, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցողների ծախսային ծանրաբեռնվածությունը։ Մեր քաղաքացիները չպիտի ընտրություն կատարեն՝ սնունդ, թե դեղորայք»։










