«Էլդորադո» խանութների ցանցը դարձավ Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետային համակարգի սարքավորոմների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում տեղի է ունեցել նշանակալի իրադարձություն․ հայտնի գործարար Իլոն Մասկ-ի հիմնադրած SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետային համակարգը պաշտոնապես հասանելի է դարձել հայ սպառողներին։ «Էլդորադո» խանութների ցանցը Հայաստանում հանդիսանում է Starlink-ի սարքավորումների վաճառքով զբաղվող միակ պաշտոնական ներկայացուցիչը՝ ապահովելով համակարգի պաշտոնական ներմուծումն ու վաճառքը և այն դարձնելով հասանելի տեղական սպառողների համար։
«Այս քայլը խոստանում է արմատապես փոխել ինտերնետ հասանելիության պատկերացումները մեր երկրում՝ հատկապես այն շրջաններում, որտեղ մալուխային կամ բջջային կապը դեռևս սահմանափակ է կամ անհասանելի։ Այժմ նույնիսկ հեռավոր համայնքներում հնարավոր կլինի օգտվել բարձր արագությամբ և կայուն ինտերնետից»,-հայտնում են «Էլդորադո»-ից: Starlink-ի հավաքածուն ներառում է անհրաժեշտ բոլոր սարքավորումները՝ արբանյակային ալեհավաք, Wi-Fi երթուղիչ (router) և մալուխներ: Նախատեսված է հեշտ և ինքնուրույն տեղադրման համար՝ ապահովելով արագ և կայուն կապ։
«Էլդորադո»-ի պաշտոնական ներկայացուցչությամբ Starlink տեխնոլոգիան արդեն իրականություն է Հայաստանում՝ բացելով նոր հնարավորություններ թե՛ անհատների, թե՛ բիզնեսների համար։










