Մարզերի համաչափ զարգացումը՝ Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)

13:42 • 20.02.26

Վանաձորի սրտում՝ ամենաբանուկ հատվածում գտնվող  գետնանցումը խորհրդային տարիներից ի վեր անտեսված ու անմխիթար էր։  Նույն վիճակում էր նաև հարակից այգին։ Հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբ և ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ,  տարիներ շարունակ անտեսված տարածքը 2018թ-ին վերածվեց ժամանակակից, բազմաֆունկցիոնալ համալիրի։

Այսօր այնտեղ գործում են խաղային գոտիներ, ժամանցի և առևտրի կենտրոններ, կինոսրահ։

Տարածքը դարձել է հանդիպումների, ընտանեկան զբոսանքի և երիտասարդական ակտիվ կյանքի կենտրոն։