Կարծում եմ՝ դա խայտառակություն է. Թրամփը՝ նախկին արքայազն Էնդրյուի ձերբակալության մասին

09:45 • 20.02.26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խայտառակություն և թագավորական ընտանիքի համար վատ իրադարձություն է անվանել Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի ձերբակալությունը՝ սեքս-թրաֆիքինգի մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին պետական տեղեկատվություն փոխանցելու գործով:

«Կարծում եմ՝ դա խայտառակություն է: Դա շատ տխուր է: Դա շատ վատ է թագավորական ընտանիքի համար: Դա շատ-շատ տխուր է: Երբ ես տեսա դա, շատ տխուր էր», - ասել է Թրամփը լրագրողներին՝ ի պատասխան ձեռնաշղթաներով նախկին արքայազնի կադրերը մեկնաբանելու խնդրանքին:

Ամերիկյան առաջնորդը հավելել է, որ սպասում է Մեծ Բրիտանիայի թագավորի այցին ԱՄՆ՝ կրկնելով, որ նրա եղբոր ձերբակալությունը շատ տխուր իրադարձություն է:

Հիշեցնենք, որ Բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ նախկին արքայազնը ձերբակալությունից հետո ազատ է արձակվել կալանքից, սակայն մնում է քննության տակ՝ պետական ծառայության մեջ լիազորությունների չարաշահման գործով, իսկ նրա տանը խուզարկություն է անցկացվել: Մաունթբաթեն-Վինձորը բերման էր ենթարկվել Նորֆոլկ կոմսության Սանդրինգհեմյան պալատի տարածքում գտնվող իր բնակության վայրից:

Նախկին արքայազնը դարձել է թագավորական ընտանիքի առաջին ձերբակալված անդամը 1646 թվականից ի վեր: