Կիևը և Բուխարեստը կկառուցեն էլեկտրահաղորդման գծեր՝ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար․ Զելենսկի

19:02 • 12.03.26

Կիևը և Բուխարեստը կկառուցեն էլեկտրահաղորդման գծեր՝ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ նախագծերից մեկը նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին, իսկ երկրորդը՝ մոտավորապես երկու տարվա ընթացքում։

«Սա անկասկած հաղթանակ է Ռումինիայի համար և անկասկած էներգետիկ անվտանգություն՝ Ուկրաինայի համար», - նշել է Ուկրաինայի նախագահը։

Կիևը և Բուխարեստը կկառուցեն էլեկտրահաղորդման գծեր՝ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար․ Զելենսկի