«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 283 թեկնածու կա․ կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

18:05 • 15.04.26

283 թեկնածու կա ցուցակում, մենք արդեն էլեկտրոնային համակարգով փաստաթղթերը ներբեռնել էինք, այսօր կարգի համաձայն թղթային տարբերակները ներկայացրինք ԿԸՀ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

 

«Ցուցակի ձևավորումը սկսել ենք դեռ նախորդ տարվա վերջից։ Այն ձևավորվել է ժողովրդավարական ձևով»,–լրագրողներին ասել է Հարությունյանը։

 

ԿԸՀ-ն էլ հայտնել է, որ այսօր ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այս պահին այլ ուժերից առաջադրման փաստաթղթեր չեն ստացվել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 283 թեկնածու կա․ կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ