Փաշինյանի քաղաքականությունը Թուրքիային ու Ադրբեջանին մի շարք խնդիրներից ազատել է, այդ թվում՝ Ցեղաuպանության․ Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)
Փաշինյանի քաղաքականությունը Թուրքիային ու Ադրբեջանին մի շարք խնդիրներից ազատել է, այդ թվում՝ Ցեղաuպանության։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
«ՀՀ նախկին իշխանությունների ժամանակ Հայոց ցեղասպանության խնդիրը խնդիր էր։ Ամեն ապրիլի 24-ը ցունամիի պես բան էր թուրքական քաղաքական համակարգի համար։
Փորձում էին կասեցնել ամբողջ աշխարհից սպասվող արձագանքները, միջոցառումները։ Հիմա խնդիր չէ, ընդհակառակը, Թուրքիան կարողացել է իր դիրքերն առաջ մղել։ Հայաստանի խաղաղասիրական հայտարարությունները Թուրքիայի համարժեք արձագանքին չեն արժանանում։ Ավելին, հայերին են մեղադրում թուրքերին ցեղասպանելու մեջ։
Այս իշխանությունները Հայաստանը զրկել են ցեղասպանությունը կանխարգելող երկրի իմիջից»,- նշել է Մելքոնյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․














