Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ․ քննարկվել է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

23:25 • 02.06.26

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։ Քննարկվել է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

«Զրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին անցած Կուրբան բայրամ տոնի կապակցությամբ, անդրադարձ է կատարվել Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին», - ասված է հաղորդագրության մեջ:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է՝ ուղղակի առևտրի մեկնարկին ուղղված քայլերի միջոցով։

Նա ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար և միշտ կաջակցի այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։