Բուզանդի փողոցում հաստաբուն ծառը արմատից պոկվել է․ փրկարարները մաuնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք
Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուզանդի փողոցում դարն ապրած հաստաբուն ծառը արմատից պոկվել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ Բուզանդի 1 հասցեի դիմաց, հաստաբուն ծառը արմատից պոկվել և հենվել է մեկ այլ ծառի։ Փրկարարները ավտոսանդուղքի օգնությամբ բենզինային սղոցով մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։














