Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի տարածքից նոր hրետակnծության մասին
Իսրայելական զինվորականները նոր հրետակոծություն են արձանագրել Լիբանանի տարածքից: Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հայտարարության համաձայն՝ կրակը բացվել է Իսրայելի հյուսիսում գտնվող սահմանամերձ շրջանների ուղղությամբ։ Այնտեղ մի քանի վայրերում օդային տագնապ է հայտարարվել։
Ընդհանուր առմամբ զինվորականները ֆիքսել են երեք արկի արձակում, որոնցից մեկն ընկել է իսրայելցի զինվորների անմիջական հարևանությամբ, իսկ մյուսները որսացվել են:
Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։










