ԱՄՆ-ը Օմանի ափերի մոտ hարվածել է պատժամիջnցների տակ գտնվող լցանավին
ԱՄՆ ռազմածովային ուժերը Օմանի ափերի մոտ հարվածել են մի լցանավի, որը գտնվում է Վաշինգտոնի պատժամիջոցների ներքո։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով անձնակազմի անդամներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա տեղեկություններով՝ խոսքը Marivex լցանավի մասին է, որի դեմ ԱՄՆ-ն դեկտեմբերին պատժամիջոցներ էր սահմանել՝ Իրանի դեմ սահմանված սահմանափակումների ավելի լայն փաթեթի շրջանակներում։ Նավի վրա կար 24 հնդիկ նավաստի։
«Նավի վրա հրդեհ է, այն խորտակվում է։ Տեղի է ունեցել ԱՄՆ ռազմածովային ուժերի հարձակում, հրթիռը դիպչել է մեքենայական բաժանմունքին», - ասված է անձնակազմի ուղարկած աղետի ազդանշանի սղագրության մեջ։
Երկուշաբթի օրը Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարությունը հայտնել է «MT Marivex» նավի վրա տեղի ունեցած հրդեհի մասին։











