Վանդալիզմի է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրը. «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում

17:06 • 10.06.26

Հունիսի 10-ի գիշերն անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Անհայտ անձինք պոկել ու գողացել են համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անունների ոսկեգույն տառերը։ Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից:

Պոկված անունները գտել են աղբամանների մեջ։ Մանրամասները՝ Գյումրու քաղաքապետարանի տեսանյութում։

Վանդալիզմի է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրը. «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում