200+ տեխնիկա, 2400 մ³ բետոն. Հայաստանի առաջին երկնաքերներով թաղամասում՝ «Skyline»-ում բետոնալցման լայնածավալ աշխատանքները շարունակվում են (տեսանյութ, լուսանկարներ)

12:28 • 10.06.26

«Skyline»-ում՝ Հայաստանի առաջին երկնաքերներով թաղամասում, որտեղ կառուցվում են մինչև 35 հարկանի շենքեր, շարունակվում են բետոնալցման լայնածավալ աշխատանքները։ Մայիսի 29-ին իրականացվել է հերթական խոշոր բետոնալցումը, որի համար ներգրավվել է ավելի քան 200 միավոր տեխնիկա, իսկ օգտագործված բետոնի ծավալը կազմել է 2400 մ³։

Երկնաքերների ամրությունն ու սեյսմակայունությունն ապահովելու նպատակով բետոնալցումն իրականացվում է անընդհատ՝ մեկ հոսքով։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ստեղծել հուսալի հիմք, որը լիովին համապատասխանում է տարածքի երկրաբանական առանձնահատկություններին։

Թաղամասի կոնստրուկցիան նախագծված է «Arup Group» ընկերության կողմից, որը Դուբայի, Լոնդոնի, Սինգապուրի, Տոկիոյի և այլ քաղաքների ամենաբարձրահարկ շենքերի ինժեներիան իրականացնող ընկերությունն է: Ընկերության փորձը կիրառվել է նաև աշխարհում ճանաչելի մի շարք կառույցների, այդ թվում՝ Սիդնեյի Օպերայի թատրոնի, Սինգապուրի «Marina Bay Sands» երկնաքերների, Լոնդոնի «Gherkin» երկնաքերի և Պեկինի CCTV շենքի նախագծման մեջ։ 

«Skyline»-ը «Arup Group»-ի առաջին նախագիծն է Հայաստանում, ինչը վկայում է նախագծի բացառիկ մասշտաբի, ինժեներական բարձր մակարդակի և հուսալիության մասին։ «Arup Group»-ի փորձը կարևոր է հատկապես բարձրահարկ և տեխնիկապես բարդ կառույցների դեպքում, քանի որ այն ներառում է սեյսմիկ գոտիների առանձնահատկությունները՝ մշակելով անվտանգ և կայուն ինժեներական լուծումներ:

Նյույորքյան ճարտարապետությունը կլինի Երևանում աշխարհահռչակ ճարտարապետական Laguarda.low ստուդիոյի կողմից: Թաղամասում հասանելի կլինեն 26-140 քմ մակերեսով բնակարաններ: Նախագիծը Հայաստան է բերում նորարարական և հարմարավետ ապրելակերպի նոր մշակույթ՝ համադրելով ժամանակակից մարդու պահանջներն ու սպասելիքները։ «Skyline»-ը նախագծվել է «քաղաք քաղաքում» կոնցեպտով, որտեղ բնակիչների համար անհրաժեշտ ամեն տարածք՝ բնակելի, առևտրային, առողջապահական, կրթական, ժամանցային, հանրային և այլն, գտնվում են մեկ վայրում։ Այս մոտեցումը թույլ է տալիս խնայել ժամանակը և ստեղծել առավել հարմարավետ ու հավասարակշռված միջավայր առօրյա կյանքում։ 

Այսօր «Skyline»-ում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են նախատեսված տեմպերով՝ արձանագրելով նոր առաջընթաց։ Նախագիծը ձևավորում է ոչ միայն Երևանի քաղաքային նոր դիմագիծը, այլև հիմք է դնում Հայաստանում բարձրահարկ բնակելի շինարարության նոր մշակույթի՝ միջազգային փորձի և լավագույն ինժեներական լուծումների կիրառմամբ։