«Ամառ» ռեստորանային համալիրում խոշոր հրդեհ է եղել

15:17 • 15.06.26

«Ամառ» ռեստորանային համալիրում 21:35-ի սահմաններում խոշոր հրդեհ է եղել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Այրվել է ռեստորանի պահեստային հատվածից մոտ 170 քմ մակերեսով տարածք՝ կենցաղային իրերով։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։