Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում. կրակը մարվել է
Հունիսի 22-ին՝ ժամը 11:43-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, մարվել՝ 12:35-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով։ Փրկարարները տարհանել են ութ քաղաքացու։














