Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով դիմակայել ռեկորդային շոգին

22:25 • 23.06.26

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ֆրանսիայում քառասուն մարդ է խեղդվել՝ փորձելով գետերում և ջրանցքներում լողալով դիմակայել ռեկորդային շոգին, այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն։ 

Ռեկորդային բարձր ջերմաստիճանի ալիքը տարածվել է եվրոպական մի շարք երկրներում՝ ընդգրկելով Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան և Իսպանիան։ Շոգի պատճառով խափանվել է դպրոցների աշխատանքը, փակվել են զբոսաշրջային վայրերը, այդ թվում՝ Էյֆելյան աշտարակը։