Նոր համագործակցություն՝ արևային էներգետիկայի ոլորտում. Solar Centre LLC-ն և աշխարհահռչակ LONGi-ն հուշագիր ստորագրեցին (լուսանկարներ)
Նոր համագործակցություն՝ ուղղված արևային էներգետիկայի ոլորտում նոր հնարավորությունների ստեղծմանը։ Հայաստանյան առաջատար արևային էներգետիկ ընկերություններից Solar Centre LLC-ն և ոլորտի համաշխարհային առաջատարներից LONGi ընկերությունը հայտարարեցին նոր համագործակցության մասին:

«ՍՈԼԱՐ ՑԵՆՏՐ» ընկերությունն այսուհետ արևային վահանակներ արտադրող համաշխարհային LONGi ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Դա նշանակում է, որ Հայաստան են ներկրվելու Ա դասի, որակյալ, բացառապես օրիգինալ արևային վահանակներ, որը հայաստանյան էներգետիկ անկախության համար նշանակալի նվաճում է։

«Մենք սկսեցինք աշխատել LONGi ընկերության հետ, որն աշխարհահռչակ կազմակերպություն է: Այն արտահանումներ ունի ԱՄՆ, Եվրոպա և աշխարհի բազմաթիվ երկրներ: Այսօր Հայաստանում մենք նրանց փորձը, արտադրանքը ներդրել ենք տարբեր շրջաններում, տարբեր բարձրադիր գոտիներում և Արարատյան դաշտում: Փորձ ցույց է տալիս՝ շատ լավ արտադրանքով են ապահովում»,-ասում է «ՍՈԼԱՐ ՑԵՆՏՐ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալիկ Ֆահրադյանը։

Համագործակցության ամրապնդման և դրա հետագա զարգացման նպատակով կողմերը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ վերահաստատելով ոլորտում առաջընթաց ապահովելու ընդհանուր տեսլականը:

Հուշագրի համաձայն՝ LONGi ընկերությունը «ՍՈԼԱՐ ՑԵՆՏՐ»-ին մատակարարելու է արևային վահանակներ, իսկ հայկական ընկերությունը զբաղվելու է դրանց տեղադրմամբ, վաճառքի և շուկայավարման գործընթացների կազմակերպմամբ։ Գործընկերության շրջանակում համաշխարհային առաջատար ընկերությունը նախատեսում է աջակցել նաև փորձի փոխանակմանը՝ Հայաստան գործուղելով մասնագետների, որոնք տեղի մասնագետներին կներկայացնեն արևային էներգետիկայի ոլորտի նորագույն տեխնոլոգիաներն ու միջազգային առաջավոր փորձը։

Նշանակալի իրադարձությանը ներկա էին նաև Հայաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչները։

«Հայաստանի համար էներգետիկ փոխակերպումը դարձել է ռազմավարական անհրաժեշտություն։ Հաշվի առնելով ածխածնային արտանետումների կրճատման խիստ պահանջները՝ կանաչ էներգիայի զարգացումը կարևոր դեր է խաղում երկրի տնտեսական և արդյունաբերական զարգացման գործում»,- նշում է LONGi ընկերության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Սեմի Վանգը:

Իսկ LONGi ընկերության Կենտրոնական Ասիայի և Կովկասի Վաճառքների մենեջեր Զոի Գաո հավելում է՝
«Սա իմ երրորդ այցն է Երևան և պետք է նշեմ, որ այն չափազանց գեղեցիկ քաղաք է։ Երևան գալու ճանապարհին նկատեցի բազմաթիվ շենքերի տանիքներ, որոնք հարմար են արևային վահանակների տեղադրման համար։ Դա ցույց է տալիս՝ Հայաստանը մեծ ներուժ ունի արևային էներգետիկայի զարգացման տեսանկյունից և կարող է դառնալ արևային բիզնեսի համար շատ գրավիչ շուկա: Միևնույն ժամանակ, արևային էլեկտրակայանների նախագծման և տեղադրման ընթացքում կարևոր է ուշադրություն դարձնել անվտանգության և որակի հարցերին»,- նշում է նա:

Solar Centre-ը գործունեության ընթացքում իրականացրել է ավելի քան 5,000 նախագիծ և տեղադրել ավելի քան 40 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային համակարգեր։ Ընկերությունն այսօր ունի ավելի քան 110 աշխատակից:
Ընդգծում են՝ իրենց գործունեության հիմքում ընկած է ոչ միայն արևային համակարգերի տեղադրումը, այլև վստահությունը, որ յուրաքանչյուր ընտանիք, բիզնես, համայնք ունենա հասանելի և երկարաժամկետ էներգետիկ լուծումներ։ Հստակ տեսլական ունեն՝ Հայաստանը դարձնել ավելի անկախ, ավելի կայուն և ավելի մրցունակ։

«Ընկերությունը բացվել է շատ սուղ ֆինանսական պայմաններում, բայց ունեցել ենք մեծ նպատակ, որովհետև սա ոչ միայն բիզնես է, այլև էկոլոգիայի մաքրման շատ մեծ աղբյուր: Այս գործում շատ մեծ ներդրում ունի նաև պետական աջակցությունը, որովհետև նպաստում են բիզնեսի զարգացմանը»,- կարևորում է «ՍՈԼԱՐ ՑԵՆՏՐ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալիկ Ֆահրադյանը։

«ՍՈԼԱՐ ՑԵՆՏՐ» բազմապրոֆիլ ընկերության գործունեության հիմքում այսօր վերականգնվող էներգետիկայի և շինարարության ոլորտներն են, հիմնական ուղղությունը՝ էներգետիկ համակարգերի նախագծումը, մատակարարումը, տեղադրումն ու սպասարկումը: Միաժամանակ շինարարական ստորաբաժանումն իրականացնում է համալիր ինժեներական և շինարարական աշխատանքներ՝ ապահովելով ամբողջական լուծումներ գործընկերների և հաճախորդների համար։










