Չի բացառվում, որ Փաշինյանը Մոսկվայի բազմաքայլ կոմբինացիայի գործիք է՝ ՀՀ-ն միութենական պետություն մտցնելու համար․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

20:31 • 26.06.26

Չի բացառվում, որ Փաշինյանը Մոսկվայի բազմաքայլ կոմբինացիայի գործիք է՝ ՀՀ-ն միութենական պետություն մտցնելու համար։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«ՌԴ պատժամիջոցները քաղաքականապես օգուտ տվեցին Փաշինյանին։ Չեմ համարում, որ Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխության խնդիր է դրել։

Օրինակ, միութենական պետություն մտցնելու կամ այլ տարբերակով։ Սահմանադրության փոփոխության շահառուն ոչ միայն Ադրբեջանն է, այլև կարող է լինել Ռուսաստանը, որը միշտ էլ վիճարկել է 3 հանրապետության կողմից ԽՍՀՄ լուծարումը։

Հիմա, եթե Անկախության հռչակագրին հղումը հանում ենք, ապա կարող են ասել, որ դուք հրաժարվել եք ինքնիշխանությունից։ Իսկ տնտեսական պատժամիջոցները կթուլացնեն երկիրը ու Փաշինյանը կարող է ասել՝ այլ տարբերակ չունենք, քան մտնել միութենական պետության մեջ։ Նույնը կարող են պնդել այս ամենից տուժող ֆերմերներն ու գործարարները։ Իսկ Պուտինի չշնորհավորելն էլ, միգուցե, այս պլանի մի մասն է»,- նշել է Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

 

Չի բացառվում, որ Փաշինյանը Մոսկվայի բազմաքայլ կոմբինացիայի գործիք է՝ ՀՀ-ն միութենական պետություն մտցնելու համար․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)