ԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինшմթերք մատակարարեր Իրանին. Թրամփ

10:10 • 30.07.26

Միացյալ Նահանգները շատ հիասթափված կլիներ, եթե Չինաստանն իրոք Պակիստանի միջոցով Իրանին մատակարարեր զենիթային դյուրակիր հրթիռային համակարգեր (ԶԴՀՀ), ինչպես պնդում էր արևմտյան մամուլը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դա զարմանք կառաջացներ: Ես նկատի ունեմ՝ նման բաներ լինում են: Բայց դա զարմանք կառաջացներ», - ասել է նա՝ մեկնաբանելով արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումները Պակիստանի միջոցով Իրանին չինական ԶԴՀՀ-ների վաճառքի իբր առկա պլանների մասին: 

«Նա ինձ շատ հաստատակամորեն ասաց, որ իրենք մասնակցություն չեն ունենալու Իրանին ռազմական օգնություն տրամադրելու գործում», - պնդել է ԱՄՆ առաջնորդը՝ նկատի ունենալով մայիսին Պեկինում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ իր բանակցությունները:

«Նա գիտի, որ ես բոլորովին հիասթափված կլինեի», - հավելել է ԱՄՆ առաջնորդը:

Հիշեցնենք, որ ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը հայտարարել էր, որ Պեկինը Թեհրանին չի մատակարարում հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, հակառակ արևմտյան մամուլում առկա պնդումների:

ԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինшմթերք մատակարարեր Իրանին. Թրամփ