Կապիտալի շուկաների վերլուծություն, ավտոմատացված ներդրումներ և շատ ավելին. կայացել է Investor’s Day 11-րդ միջոցառումը (տեսանյութ, լուսանկարներ)
Արդեն շուրջ 1 տարի յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը ներդրումներով հետաքրքրված մարդիկ հավաքվում են մեկ վայրում՝ շուկաների միտումները քննարկելու, փորձով կիսվելու և նոր հնարավորությունները բացահայտելու համար. Ամերիաբանկի նախաձեռնած Investor’s Day-ն է:
Հուլիսյան միջոցառումը յուրահատուկ էր. ոլորտի փորձագետները ամփոփում էին կապիտալի շուկաների 2026 թվականի առաջին կիսամյակի կատարողականն ու MyInvest-ի արդյունքները:
«Մեկ տարի է՝ ներդրումային գաղափարներ ենք տեղադրում MyInvest հարթակում, որոնք լիովին կառուցված են Advisory թիմի կողմից` անալիտիկա, մոդելներ, գնահատումներ, բովանդակություն: Ունենք 20-ից ավելի ներդրումային գաղափարներ, որոնցից մեծ մասը բավականին դրական կատարողական է ունեցել: Կան ներդրումային գաղափարներ, որոնք մեկ տարվա ընթացքում 100%-ից ավելի կատարողական են ունեցել, 60%-ից ավելի կատարողական են ունեցել, և մենք ի՞նչ ենք նաև նկատել, որ ներդրումային գաղափարները նպաստել են, որ մեր հարթակն ավելի շատ մարդ սկսի օգտագործել, հետաքրքրվել, մտնել, կարդալ և, իհարկե, ներդրումներ կատարել»,-ասում է Ամերիաբանկի ֆինանսական շուկաների գլխավոր վերլուծաբան Գուրգեն Այվազյանը:
Ամերիաբանկի ներդրումային հարթակում` MyInvest-ում, հնարավոր է ոչ միայն ծանոթանալ ներդրումային գաղափարներին ու հետևել դրանց կատարողականին, այլև ձեռք բերել շուրջ 50 ֆինանսական շուկաների ավելի քան 70,000 արժեթուղթ՝ ներառյալ եվրոբոնդերը:
Ի դեպ, այսուհետ MyInvest-ում հասանելի է նաև պարբերական ներդրումների նոր հնարավորությունը, որը թույլ է տալիս կատարել ավտոմատացված ներդրումներ՝ 5 անգամ ավելի փոքր միջնորդավճարով` 1 ԱՄՆ դոլար՝ 5-ի փոխարեն:
«Այս գործիքը շատ լավ հնարավորություն է տալիս հաճախորդներին երկարաժամկետում ճիշտ ներդրումային ռազմավարությամբ կատարել ներդրումները։ Եթե, օրինակ, այն արժեթուղթը, որի վրա ցանկանում են ներդրում կատարել, մատչելի է դարձել շուկայում, նախկին սահմանված գումարով ավելի շատ կարող են ձեռք բերել, որը հնարավորություն է տալիս միջինացնելու իրենց ներդրման սկզբնական արժեքը և ստանալ ավելի շատ օգուտ՝ աճի ժամանակ»,-մանրամասնում է Ամերիաբանկի ներդրումային թրայբի ղեկավար Արտուշ Ենգիբարյանը։
Այն, որ ներդրումներով հետաքրքրվողների թիվն աճում է, փաստում է նաև վիճակագրությունը. Ամերիաբանկի բրոքերային հաճախորդների բազան վերջին երեք տարում աճել է շուրջ 20 անգամ: Այս տարվա առաջին կիսամյակում հաճախորդների թիվն ավելացել է շուրջ 20%-ով, իսկ ակտիվ հաճախորդներինը` 40%-ով:
«Բազան մեծացնելուն զուգահեռ, մեծ ռեսուրսներ ենք ծախսում նաև կրթական կտորի վրա, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ հաճախորդները գործեն գրագետ, գրագետ կառավարեն իրենց ռիսկերը, կայացնեն գրագետ որոշումներ և ունենան մինիմալ անկումներ՝ շուկաների տատանումների ժամանակ»,-նշում է Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։
Հենց այս նպատակով MyInvest հարթակում գործում է նաև MyInvest Academy-ն։ Սա առաջին հայալեզու կրթական հարթակն է ներդրումների մասին, որը հասանելի է անմիջապես մոբայլ հավելվածում և անվճար է:
Տեսական գիտելիքը լրացնելու հաջորդ քայլն արդեն Investor’s Day-ն է: Մասնակիցներն ասում են՝ նման հանդիպումները կարևոր են առաջին հերթին ոլորտի փորձագետների կարծիքը լսելու ու ներդրումներ անելիս վստահ որոշումներ կայացնելու համար:
«Մեկ բան է, երբ դու ինքնուրույն ես հետազոտություն անում, որոշում, թե որ արժեթուղթն առնես, երբ առնես, մեկ բան է, որ ինչ-որ տեղ քեզ այդ ամենը խտացված մատուցում են և մատուցում են պրոֆեսիոնալները: Այդ իմաստով շատ դրական եմ գնահատում ու շարունակելու եմ մասնակցել»,-ասում է Investor’s Day-ի մասնակից Նարեկ Ասպատուրյանը։
Մասնակիցներից Արմեն Մելիքյանը հավելում է՝ 2022 թվականից զբաղվում է ներդրումներով և միջոցառմանը մասնակցում է ներդրումային գիտելիքներն էլ ավելի բարձրացնելու նպատակով:
Կազմակերպիչների խոսքով՝ Investor’s Day-ի շուրջ ձևավորվել է ներդրողների ակտիվ համայնք։ Գործարկվել է նաև Telegram-յան ալիք, որը շատ կարճ ժամանակահատվածում մեծ ակտիվություն է գրանցել՝ ևս մեկ անգամ փաստելով, որ ներդրումներն ու ֆինանսական գրագիտությունն այսօր հասարակության համար հետաքրքիր և արդիական են:






















