Նաիրի տեղափոխությունն «Օլիմպիակոս» միանշանակ առաջընթաց է. Մելիքյան

21:45 • 31.08.26

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է պաշտպան Նաիր Թիկնիզյանի տեղափոխությունը հունական «Օլիմպիակոս»։

Օգոստոսի 18-ին հունական ակումբը պաշտոնապես հայտարարեց հայ ֆուտբոլիստի՝ սերբական «Ցրվենա Զվեզդայից» տեղափոխության մասին։

«Թիկնիզյանը միանշանակ քայլ առաջ կատարեց՝ «Ցրվենա Զվեզդայից» տեղափոխվելով «Օլիմպիակոս»։ Սա նրան անհրաժեշտ էր. Նաիրը շատ բան է արել «Զվեզդայի» համար, և արդեն ակումբը փոխելու ժամանակն էր։

Հունաստանում նա իրեն ավելի լավ կդրսևորի, քանի որ լիովին համապատասխանում է թիմի խաղամակարդակին։ Այժմ Թիկնիզյանն իր լավագույն մարզավիճակում է և ֆուտբոլային հիանալի տարիքում է գտնվում։ Հուսով եմ՝ սա նրա կարիերայի վերջին բարձրակարգ թիմը չէ. նա, ինչպես և Էդուարդ Սպերցյանը, կարող է էլ ավելի մեծ բարձունքների հասնել», — Մելիքյանի խոսքերը մեջբերում է ռուսական «Чемпионат»-ը։

Հիշեցնենք, որ Թիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվից» սերբական ակումբ էր տեղափոխվել 2025 թվականի ամռանը։

Այդ ընթացքում հայ պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային շուկայական արժեքը կազմում է 7 մլն եվրո։ Նախկինում Տիկնիզյանը հանդես է եկել նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ում։

Նշենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Օլիմպիակոսը» Հունաստանի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ դառնալով փոխչեմպիոն։

Աղբյուրը`ArmSport.am