ՄԱԳԱՏԷ-ի քաղաքականացված և ապակառուցողական գործողությունները կստիպեն երկրներին դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից․ Մոհսեն Ռեզաի

22:35 • 10.09.26

Իրանը զգուշացնում է, որ երկրները դուրս կգան Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից։

«ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից ընդունված հակաիրանական բանաձևը անօրինական է, տեխնիկապես անհիմն, զուտ քաղաքական և անընդունելի: Այն հստակորեն կրում է Միացյալ Նահանգների և սիոնիստների ճնշման հետքը:

ՄԱԳԱՏԷ-ի քաղաքականացված և ապակառուցողական գործողությունները կստիպեն երկրներին դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ)»,-գրել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին։

ՄԱԳԱՏԷ-ի քաղաքականացված և ապակառուցողական գործողությունները կստիպեն երկրներին դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից․ Մոհսեն Ռեզաի