ՊՆ-ում Գերմանիայի ԶՈւ ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

21:11 • 14.09.26

Սեպտեմբերի 14-ին Հայաստան են ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի Արևելյան Եվրոպայի, Ասիայի հետ երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ներկայացուցիչները՝ ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Նիլս Հեյկո Հաթերի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգությանը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն ու դրա հեռանկարներին վերաբերող հարցեր։

ՊՆ-ում Գերմանիայի ԶՈւ ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր