ՊՆ ռшզմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

20:30 • 19.09.26

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անցկացրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են կատարողական կարգապահության, ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հարցեր։

Խորհրդակցության ընթացքում գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տվել է հանձնարարականներ, մասնավորապես՝ բարձրացնել զորամասերում իրականացվող թիրախային աշխատանքների արդյունավետությունը, փոխադարձ վստահության ներքո ակտիվացնել համագործակցությունը զորամասերի հրամանատարության հետ։

ՊՆ ռшզմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հարցեր