Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունները նոր ռիսկերի առաջ․ Տիգրան Դումիկյան (տեսանյութ)
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը, այս մասին խոսել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը:
«2025 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 21.4 միլիարդ դոլար։ Արտահանման 35.3 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, մինչդեռ ԵՄ-ի հետ տեսակարար կշիռը վերջին տասնամյակում զգալիորեն նվազել է՝ 28 տոկոսից հասնելով 7.9 տոկոսի։
Այս թվերի համատեքստում կարևոր է խոսել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխության, դրա տնտեսական և անվտանգային հնարավոր հետևանքների մասին։
Ինչո՞ւ ենք խոցելի վիճակից ելքեր փնտրելու փոխարեն գնում նոր ռիսկերի, և ո՞րն է դրա գինը Հայաստանի ու ՀՀ քաղաքացու համար»,-նշել է նա։
Ավելին՝ տեսանյութում։














