Սուրեն Պապիկյանը Չինաստանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

18:25 • 15.09.26

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի նախօրեին համաժողովի մասնակիցների համար կազմակերպված բազմակողմ պաշտոնական ընթրիքին։

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ընթրիքի շրջանակում նախարարը ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

Սուրեն Պապիկյանը Չինաստանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ (տեսանյութ)