Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Դոլորս Մոնտսերատի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացրին Ազգային ժողովից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եվրոպական ձգտումների և Եվրոպական միության հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա հինգ տարիների բարեփոխումների օրակարգին, դրա առաջնահերթություններին և նախատեսվող ուղղություններով համագործակցության հնարավորություններին։














