Garmin սմարթ CIRQA թևնոցն՝ արդեն Հայաստանում (լուսանկարներ)
Սմարթ ժամացույցները դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը, որի միջոցով մանրամասն ինֆորմացիա ենք ստանում կենսաչափական տվյալներից և առօրյա գործառույթներից սկսած մինչև սպորտային արդյունքներ։ Եվ այս ամենը մեզ հասանելի է դառնում ընդամենը մեկ հայացք գցելով ժամացույցի էկրանին։
Garmin սմարթ CIRQA թևնոցն առաջարկում է ամբողջովին նոր լուծում այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում շեղվել իրենց հիմնական գործառույթից և նախընտրում են իրենց տվյալները դիտել ավելի ուշ, իրենց հարմար ժամի։ Garmin CIRQA թևնոցը հավաքում է առողջության և ֆիզիկական ակտիվության տվյալները՝ առանց էկրանի առկայության։
Թևնոցի հիմնական ֆունկցիոնալությունը պարզ է․ սարքը կրում եք ամբողջ օրվա և գիշերվա ընթացքում, այն ֆոնային ռեժիմով հետևում է անհրաժեշտ տվյալներին, իսկ արդյունքները կարող եք տեսնել Garmin Connect հավելվածում այն ժամանակ, երբ ցանկանում եք։

Ինչո՞ւ առանց էկրան
CIRQA խելացի թևնոցի գլխավոր առանձնահատկությունը հենց էկրանի բացակայությունն է։ Այն կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր ցանկանում են հետևել իրենց առողջությանը և ակտիվությանը, բայց չեն ցանկանում մի սարք, որը օրվա ընթացքում անընդհատ պահանջում է ուշադրություն։
Սա նաև հնարավորություն է տալիս CIRQA-ն կրել սովորական կամ մեխանիկական ժամացույցի հետ։ Օգտատերը չի հրաժարվում իր նախընտրած ժամացույցից, բայց միաժամանակ ստանում է ֆիթնես թրեքերի հնարավորությունները։ Առանց էկրանի ձևաչափը CIRQA-ն դարձնում է նաև ավելի աննկատ ամենօրյա օգտագործման և քնի ընթացքում կրելու համար։
Ի՞նչ տեղեկություն է հավաքում CIRQA-ն
Չնայած պարզ արտաքին տեսքին՝ CIRQA սմարթ թևնոցը նախատեսված է առողջության և ամենօրյա ակտիվության շարունակական մոնիթորինգի համար։ Այն հետևում է սրտի զարկերին, քայլերին և ակտիվությանը, սթրեսին, Body Battery™-ին և առողջության ու ֆիթնեսի մի շարք այլ ցուցանիշների։
Առանձնահատուկ կարևոր է նաև քնի մոնիթորինգը։ Գիշերվա ընթացքում հավաքված տվյալները հնարավորություն են տալիս Garmin Connect-ում տեսնել քնի գնահատականը և ավելի լավ հասկանալ քնի ու վերականգնման ընդհանուր պատկերը։
CIRQA -ի նպատակը տվյալների շարունակաբար հավաքելու մեջ է՝ հնարավորինս քիչ միջամտելով առօրյա կյանքին։

Ո՞ւմ կարող է հետաքրքիր լինել Garmin CIRQA թևնոցը
Garmin CIRQA-ն կարող է հետաքրքիր լինել նրանց, ովքեր ցանկանում են ունենալ առողջության և ֆիթնեսի տվյալներ՝ հետագայում նայելու հնարավորությամբ։
Այն հատկապես հարմար ձևաչափ է նրանց համար, ովքեր նախընտրում են ոճը, հարմարավետությունը, ցանկանում են կենտրոնանալ կարևոր գործերի վրա կամ փնտրում են թեթև սարք, որը կարելի է շարունակաբար կրել նաև քնի ընթացքում։
Հայաստանում Garmin CIRQA Smart Band արդեն հասանելի է Garmin Armenia-ի պաշտոնական ներկայացուցչությունում։










