Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարում

20:43 • 29.09.26

Մուայթայի Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ է ունեցել Դոնի Ռոստովի գավաթի բաց առաջնությունում, որին մասնակցել է 7 երկրի ավելի քան 650 մարզիկ։

Մարզիչ Ալեքսան Աղաբալյանի գլխավորությամբ Հայաստանի թիմը նվաճել է 8 մեդալ՝ 5 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե։

Ոսկե մեդալներ են նվաճել Արայիկ Բրուտյանը, Գոռ Հարությունյանը, Վաչիկ Միքայելյանը, Ռաֆայել Ավագյանն ու Արմեն Խաչատրյանը։ Արծաթե մեդալակիր է դարձել Գոռ Գաբուզյանը, իսկ Արամ Հակոբյանն ու Գևորգ Սիմոնյանը արժանացել են բրոնզե մեդալների։

Հայաստանի հավաքականի կազմում էին նաև մարզիչներ Հակոբ Գրիգորյանն ու Գևորգ Գրիգորյանը։

Դոնի Ռոստովի մրցաշարից հետո Հայաստանի մուայթայի հավաքականը կշարունակի նախապատրաստությունը առաջիկա կարևոր մրցաշարերին։ Հոկտեմբերի 17-25-ը Փարիզում կկայանա Եվրոպայի առաջնությունը, իսկ նոյեմբերին Հունաստանում նախատեսված է աշխարհի առաջնությունը։