Ռուսաստանը չի հաղթի այս պшտերազմում․ ևս մեկ անգամ կոչ ենք անում նստել բանակցությունների սեղանի շուրջ․ Մերց
Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Մերցը։
«Մենք կարող ենք ևս մեկ անգամ կոչ անել Ռուսաստանի կառավարությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ և սկսել լուրջ բանակցություններ՝ այս պատերազմը դադարեցնելու համար։ Բայց եթե Ռուսաստանը պատրաստ չէ դրան, մենք ունակ ենք և պատրաստ ենք երկար ժամանակ աջակցել Ուկրաինային։
Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում, և Ռուսաստանն ինքը կկրի հսկայական վնաս, այդ թվում՝ իր սեփական տնտեսությանը։ Մենք արդեն տեսնում ենք Ռուսաստանի տնտեսության անկայուն վիճակը։ Եթե Ռուսաստանը շարունակի այս պատերազմը, ապա կվճարի դրա գինը»,-նշել է նա։














