Կարծում եմ՝ իրանցիները գիտակցում են, որ սխալվել են․ Վենս

20:55 • 29.09.26

Կարծում եմ՝ իրանցիները գիտակցում են, որ սխալվել են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը։

«Նրանք լավ չպահեցին իրենց։ Իրանական համակարգի շատ պաշտոնյաներ կարծում են, որ հիմարություն էր նորից նավերի վրա հարձակվելը, բայց նրանք դա արեցին։

Իրանն ունի նոր Գերագույն առաջնորդ, որը շատ անտարբեր է։ Նա առօրյա գործերի մեջ ներգրավված չէ։

Թրամփը շատ հստակ ասել է, որ կա մի պայման, որ մենք կարող ենք գործարք կնքել Իրանի հետ։ Դա պահանջում է, որ իրանցիները լավ պահեն իրենց»,-նշել է նա։