Եթե դուք զբաղվում եք ծայրահեղ ձախակողմյան քարոզչությամբ, ապա ի՞նչ հիմքով hանրապետականների կողմից վերահսկվող Սպիտակ տունը ձեզ հատուկ մուտք կտրամադրի․ Վենսը՝ ԶԼՄ-ների մասին
ԱՄՆ փոխնախագահ Վենսը մեղադրել է լրատվամիջոցներին, որոնց Սպիտակ տուն մուտք գործելու թույլտվությունը մերժվել էր, Թրամփի վարչակազմի դեմ քարոզչություն իրականացնելու մեջ։
«Եթե դուք ըստ էության զբաղվում եք ծայրահեղ ձախակողմյան քարոզչությամբ, ապա ի՞նչ հիմքով հանրապետականների կողմից վերահսկվող Սպիտակ տունը ձեզ հատուկ մուտք կտրամադրի»,-նշել է Վենսը։
Նա նշել է, որ CNN-ին, MS NOW-ին և Politico-ին «դեռևս թույլատրվում է լուսաբանել Թրամփի Սպիտակ տունը»։














