Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան
Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշումն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում։ Այս մասին գրել է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը որևէ առնչություն չունեն ՀՀ-ում ձևավորված բռնապետական իշխանության հետ:
Նախօրեին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ վերանայման բողոքը, որն ապօրինաբար ու որոշակի ընդհատումներով շարունակվում է անհիշելի ժամանակներից:
Արմենը երկար ժամանակ է՝ իր գործունեությունն իրականացնում է մեծ թվով սահմանափակումների, այդ թվում՝ տեղաշարժի և քաղաքական գործունեության սահմանափակումների պայմաններում:
Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշումն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում»,- գրել է Աբրահամյանը:














