Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ․ Տիգրան Ավինյան

11:36 • 17.10.26

Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ։

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի՝ Երևան այցի շրջանակում ստորագրեցինք երկու քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր։

Այն համագործակցության նոր հնարավորություններ է բացում քաղաքային կառավարման, տրանսպորտի, բնապահպանության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում»,- գրել է Ավինյանը։

Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ․ Տիգրան Ավինյան