Իրանը Կատարի միջոցով ամերիկյան կողմին է փոխանցել ԱՄՆ առաջարկության պատասխանը․ Իրանի ԱԳՆ
Իրանը Կատարի միջոցով ամերիկյան կողմին է փոխանցել ԱՄՆ առաջարկության պատասխանը՝ կանխելով միջուկային ծրագրի վերաբերյալ քննարկումների վերսկսումը։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ն։
Ավելի վաղ Ղալիբաֆը հայտնել էր, որ Հորմուզի նեղուցը չի բացվի առանց Իսլամաբադի հուշագրի յոթ պայմանները կատարելու։
«Ամերիկացիները, որոնք լրատվամիջոցներին բոլորովին այլ բան են ասում, վերջերս միջնորդի միջոցով ներկայացրել են իրենց առաջարկները։ Սակայն նրանք պետք է հասկանան, որ միակողմանի պահանջներ ներկայացնելու և ձգձգելու դարաշրջանն ավարտվել է։
Մեր դիրքորոշումը հստակ է. Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև Իսլամաբադի հուշագրում նշված մեր յոթ պայմանները չկատարվեն»,-նշել էր նա։














