Տարածաշրջանում կայուն խաղաղությունը կախված է հենց տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծումից․ Աբբաս Արաղչին՝ Արարատ Միրզոյանին

18:14 • 05.10.26

Տարածաշրջանում խաղաղությունը կախված է 3–րդ կողմերի չմիջամտելուց, այս մասին ասել է Աբբաս Արաղչին՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։

Թեհրանում հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բազմակողմ բանակցություններն ու համագործակցությունը, այդ թվում՝ «3+3» ձևաչափի շրջանակում՝ նպաստելու խաղաղության գործընթացի կայունացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ու համագործակցության ամրապնդմանը:

Արաղչին նաև ընդգծել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու կայունությունը կախված են հենց տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծումից և արտատարածաշրջանային ուժերի միջամտության կանխումից։