Արևմտյան երկրները աջակցում էին ՔՊ-ին, սա ԵԽԽՎ-ն չի նշել, անարդար է, խոսել է ՌԴ-ի աջակցությունից. Լևոն Քոչարյան

13:09 • 05.10.26

Արևմտյան երկրները աջակցում էին ՔՊ-ին, սա ԵԽԽՎ-ն չի նշել, անարդար է, խոսել է ՌԴ-ի աջակցությունից: Այս մասին Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Օտարերկրյա ճնշումների մասով զեկույցը կարծում եմ մի քիչ անարդար է գտնվել՝ հստակ առանձնացնելով Ռուսաստանը, իսկ արևմտյան երկրների միջամտության դեպքերին շատ հպանցիկ է անդրադարձել, որովհետև եթե Ռուսաստանի դեպքում կային հայտարարություններ ԵՄ կուրս որդեգրելու և դրա հետևանքների հետ կապված՝ առանց ուղիղ հասցեատիրոջ, ապա արևմտյան երկրները՝ օրինակ Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ուղիղ աջակցություն էին հայտնել կոնկրետ «Քաղաքացիական պայմանագրին» և Նիկոլ Փաշինյանին, անկեղծ ասած ինձ մոտ շատ լուրջ հարց կա, Ռուսաստանի հետ կապված հայտարարությունները ինչքանո՞վ են ունեցել դրական ազդեցություն ընդիմություն վրա, և ես ունեմ համոզմունք որ դրանք հակառակ ազդեցությունն են ունեցել:

Այսինքն, ազդեցության տեսանկյունից իմ ընկալումն այնպիսին է, որ միջամտության մյուս դեպքերը շատ ավելի դրական ազդեցություն են ունեցել գործող իշխանության համար։ Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի ամփոփման՝ ընտրությունները գնահատվել են դրական լույսի ներքո՝ չհաշված մնացած խախտումները, և հենց սրա արդյունքում է Արևմուտք, Ռուսաստան աշխարհաքաղաքական ընդհարումը։ Իմիջիայլոց, հիմա ամեն ինչն է այս անկյան տակ նայվում, ժողովրդավարության հետ կապված խախտումները, մարդու իրավունքների, օրենքի գերակայության հետ կապված խնդիրները, ամբողջը դիտարկվում է հենց այս անկյան տակ»,- նշել է Քոչարյանը:

Արևմտյան երկրները աջակցում էին ՔՊ-ին, սա ԵԽԽՎ-ն չի նշել, անարդար է, խոսել է ՌԴ-ի աջակցությունից. Լևոն Քոչարյան