Հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը

18:31 • 05.10.26

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։45-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմին կից այրվում է խորդանոց և խոտի դեզ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։25-ին, մարվել՝ 13։42-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր: