ֆոն դեր Լայենի կուսակցությունը դեմ է արտահայտվել Գազայի հատվածին 15 միլիարդ եվրոյի հատկացմանը. Politico

12:16 • 05.10.26

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որի կազմի մեջ է մտնում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, դեմ է արտահայտվել ԵՄ հաջորդ բազմամյա բյուջեից Գազայի հատվածի վերականգնման համար 15 միլիարդ եվրո հատկացմանը։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կուսակցությունում հայտարարել են, որ վերականգնման հստակ պլանի համաձայնեցումից առաջ անկլավին միջոցներ հատկացնելը վաղաժամ է։

Ընդ որում, Եվրախորհրդարանում մի շարք այլ քաղաքական միավորումներ, այդ թվում՝ «Սոցիալիստներ և դեմոկրատներ»-ը, «Թարմացնենք Եվրոպան»-ը և «Ձախերի խումբը», հանդես են եկել Գազայի հատվածին ֆինանսական օգնություն տրամադրելու օգտին։

Չնայած դրան, ինչպես գրում է Politico-ն, ԵՄ օգնության հիմնադրամի վերաբերյալ ԵԽ-ի վերջնական դիրքորոշումը դժվար թե ներառի Գազայի հատվածի համար կոնկրետ գումար հատկացնելու մասին կետը:

ֆոն դեր Լայենի կուսակցությունը դեմ է արտահայտվել Գազայի հատվածին 15 միլիարդ եվրոյի հատկացմանը. Politico