Երևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից

13:01 • 13.10.26

Երևանի ավագանու որոշմամբ՝ 1,532 քաղաքացի կազատվի բնակելի անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի առկա պարտավորությունների ու հաշվարկված տույժերի վճարումից։ Արտոնության ընդհանուր չափը կկազմի 58 մլն 122 հազար 686 դրամ։

Արտոնությունից կօգտվեն՝

  • մարտական գործողությունների հետևանքով զոհվածների, վիրավորված և ստացած վնասվածքներից հետագայում մահացածների ընտանիքների անդամները,
  • Արցախի և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամները,
  • պաշտպանության մարտական գործողությունների, մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքների կատարման ընթացքում գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված  (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք։

Նշված քաղաքացիներից 533-ը 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ են, իսկ 999-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց և զոհվածների ընտանիքների անդամներ: