Անանիա Շիրակացի պետական պարգև՝ Էդուարդ Մարությանին. գնահատվել է «Ռենշինի» համահիմնադրի ավանդը ՀՀ տնտեսությունում (տեսանյութ, լուսանկարներ)
Հայաստանի ներդրումային և քաղաքաշինական միջավայրի զարգացումը պետական բարձր մակարդակով արժանացել է գնահատականի։ ՀՀ նախագահի հրամանագրով «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ երկրի տնտեսության կայացման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար։
Տեսանյութն՝ այստեղ։

Մեդալը հանդիսավոր կերպով հանձնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարությունից փոխանցում են, որ գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գործարարի գործունեությունն ու մաղթել նորանոր նվաճումներ։ «Մենք պատրաստ ենք կանգնել մեր այն բոլոր գործարարների կողքին, ովքեր պատրաստ են և ուզում են միասին, արդար քրտինքով ու ստեղծագործ մտքով փոխել Հայաստանի Հանրապետությունը և այն դարձնել ավելի լավը»,- նշել է Պապոյանը։
«Ռենշինի» ղեկավար կազմի համար սա ինստիտուցիոնալ ճանաչման կարևոր փուլ է։ «Այն ոգեշնչում է շարունակել մեր աշխատանքը՝ նպաստելով Հայաստանի տնտեսության և քաղաքային միջավայրի զարգացմանը»,- նշված է ընկերության տարածած ուղերձում:

Պատահական չէ, որ շեշտը դրվում է հենց քաղաքային զարգացման և ներդրումների վրա. «Ռենշինն» այսօր կառավարում է մոտ 2 մլրդ դոլար ընթացիկ ոլորտային ներդրումային պորտֆել և 1 մլն քմ-ն գերազանցող կառուցապատման մակերես: Խոսքը ոչ միայն ծավալների, այլև որակի ու միջազգային համագործակցությունների մասին է: Ընկերության կողմից կյանքի կոչվող ArtLife, WTCY և Skyline խոշորագույն նախագծերը կոչված են ամբողջությամբ փոխելու մայրաքաղաքի դիմագիծն ու արդիականացնելու քաղաքային ապրելակերպը։










